Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիան կտոնի իր 20 ամյակը

«Добрый вечер, можно здрасте, можно просто ԲԱՐԵՎ ՁԵԶ!»

Ուրախալի լուր КВН-ի երկրպագուների համար: Այս տարի լրանում է Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիայի 20 ամյակը և այս առիթով մայիսի 8-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա հումորային շոու-ծրագիր՝ 1993-ից 2002 թվականների հայկական լավագույն թիմերի մասնակցությամբ, այդ թվում ԵրՄԻ, Նոր Հայեր և Հայկական նախագիծ:

Համերգի կազմակերպչական աշխատանքներն իրականցնում է Շարմ Հոլդինգը և Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիան, ստեղծագործական մասով աշխատում են Սուրեն Թադևոսյանը, Արմեն Թադևոսյանը և Գեորգի Ավետիսյանը:

Նախատեսվում է միջոցառմանը հրավիրել ՈՒՀԱ-ի միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովին, կլինեն նաև անակնկալ հյուրեր միջազգային լիգայից: Շոու-ծրագիրը մրցույթային չի լինելու, սակայն երեկոյի ընթացքում կլինի «Ռազմինկա» հանդիսատեսի հետ՝ լավ տրամադրությունն ու հումորի զգացումը բարձր տոնուսի մեջ պահելու համար: