Հայկական ՈւՀԱ ասոցիացիա

Հայաստանի ՈւՀԱ-ի (ուրախների և հնարամիտների ակումբ) ասոցիացիան հիմնադրվել է 1993 թ.-ին` Երևանի բժշկական ինստիտուտի թիմի անդամների նախաձեռնությամբ:
Ասոցիացիայի նախագահը համահիմնադիր Կարեն Ղազարյանն է:

Մինչև 2007 թվականը ասոցիացիան պարբերաբար անցկացրել է Հայաստանի ՈւՀԱ-ի մրցաշարեր: Այդ տարիներին խաղն առավել հայտնի էր ուսանողության շրջանում, գրեթե բոլոր ինստիտուտներն ունեին իրենց ներկայացուցչական թիմերը, որոնք ամեն տարի մրցում էին լավագույնի կոչման համար:

Ասոցիացիայի նախաձեռնությամբ ստեղծվել են «Նոր հայեր» (Новые Армяне), «Հայկական նախագիծ» (Армянский проект) թիմեր, որոնք միջազգային բեմերում մեծ հաջողքությամբ ներկայացրել են Հայաստանը: Այդ մասին են վկայում ՈւՀԱ-ի Բարձրագույն լիգայի, Յուրմալայի, Ուկրաինական լիգայի գավաթները և շատ այլ հաղթանակներ:

Այս ամենից զատ հայկական ՈՒՀԱ-ի լիգան յուրովի դաստիարակչական դպրոց է եղել, որով անցած երբեմնի երիտասարդներն այսօր արդեն տարբեր բնագավառներում նշանակալից հաջողությունների են հասել, զբաղեցնում են առաջատար պաշտոններ և իրենց ներդրումն ունեն ոչ մ իայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում: