Նոր հայեր

«Նոր Հայեր» թիմը կազմավորվել է 1994թ.-ին: Նորաստեղծ խմբի մեջ ընդգրկվել են 1993թ.-ի ՈւՀԱ հայաստանյան առաջին լիգայի ամենատաղանդավոր մասնակիցները:

Ի սկզբանե թիմը կոչվում էր «Բարեկամները Երևանից»: Առաջին անգամ թիմը ելույթ է ունեցել 1994թ.-ին Սոչիում կայացած փառատոնի շրջանակներում և ընդգրկվել է ՈւՀԱ Առաջին լիգա, որի խաղերն այն ժամանակ անցկացվում էին Վորոնեժում: 1994-1995 թթ. «Նոր հայերը» ելույթ են ունեցել Առաջին լիգայի խաղաջրջաններում և, 1995 թ.-ին անցնելով եզրափակիչ փուլ, ստացան ուղեգիր դեպի Բարձրագույն լիգա:
Բարձրագույն լիգայի 1997 թ.-ի խաղաշրջանում «Նոր հայերը» փայլուն խաղով հասան եզրափակիչ փուլ, որտեղ չեմպիոնի կոչումը կիսեցին «Զապորոժյե – Կրիվոյ Ռոգ – Տրանզիտ» թիմի հետ:
«Նոր հայերը» երկու անգամ արժանացել են «КиВиН в светлом» մրցանակին` Յուրմալայում անցկացվող ՈւՀԱ-ի Միջազգային երաժշտական փառատոնի 2-րդ մրցանակին:
1999 թ.-ին կայացած Բարձրագույն լիգայում «Նոր հայերը» հասան մինչև եզրափակիչ փուլ և զբաղեցրեցին երկրորդ տեղը «Բելոռուսի պետական համալսարանի» և «Սանկտ-Պետերբուրգի հավաքականի» թիմերի հետ:

1998 թ.-ին թիմն արժանացավ Ամառային Սուպեր գավաթին` հաղթելով «Զապորոժյե – Կրիվոյ Ռոգ – Տրանզիտ» թիմին:

1990 թ.-ի վերջում և 2000 թ.-ի սկզբում «Նոր հայերը», բացի սեզոնային խաղերում ելույթ ունենալուց, հյուրախաղերով հանդես եկան նաև Ռուսաստանի և Ուկրաինայի առավել քան 50 քաղաքներում: Նրանք ունեցել են 6 ելույթ ԱՄՆ-ում, 2 ելույթ Գերմանիայում, ինչպես նաև հանդես են եկել ԱՊՀ բոլոր երկրներում:

Կազմը`

  • Գարիկ Մարտիրոսյան
  • Արման Սաղաթելյան
  • Գրիգոր Գասպարյան
  • Արտաշես Սարգսյան
  • Ալիկ Մնացականյան
  • Կարեն Մանթաշյան
  • Արմեն Պետրոսյան
  • Արթուր Թումասյան
  • Արթուր Ջանիբեկյան
  • Արտակ Գասպարյան
  • Գոգա Մելքոնյան
  • Արման Մկրտչյան
  • Արթուր Մկրտչյան
  • Արտյոմ Հակոբյան
  • Սերգեյ Մելիք-Բարխուդարյան
  • Վարդան Զադոյան
  • Էդուարդ Մելքոնյան
  • Դավիթ Մաթևոսով

Հայկական նախագիծ

Հայկական նախագիծը ստեղծվել է Հայաստանի ՈՒՀԱ-ի լիգայի 1996 թ.-ի լավագուն խաղացողներից: Թիմն առաջին անգամ միջազգային ասպարեզ է դուրս եկել 1997 թ.-ին: Ելույթներով հանդես է եկել Մոսկվայում, Վորոնեժում, Սուդակում, Կիևում:
Վորոնեժում ՈՒՀԱ-ի Առաջին լիգայում դուրս է եկել եզրափակիչ:

2001 թ.-ին Յուրմալայում արժանացել է Հատուկ մրցանակի (Специальный приз):
1998 թ.-ին Կիևում անցկցված ՈՒՀԱ-ի Առաջին լիգայի խաղերում ճանաչվել է Արծաթե մրցանակակիր (Серебрянный призер):

Կազմը`

  • Մկրտիչ Արզումանյան
  • Հայկ Մարության
  • Ռաֆայել Ղազանչյան
  • Տիգրան Սաֆարյան
  • Դավիթ Ավշարով
  • Աշոտ Դավիտյանց
  • Արտակ Արզումանյան
  • Հայկ Խաչատրյան
  • Հովհաննես Ազոյան
  • Լևոն Սիմոնյան
  • Ալեքսեյ Բաբայան
  • Արտյոմ Բաբայան
  • Սերգեյ Կուրբետ
  • Ռոբերտ Դանիելյան
  • Ռուբեն Մխիթարյան

Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիայի թիմեր

«Նարխոզ»
«Նեվեստի իզ Երևանա»
«Նաչալնի կապիտալ»
«Օտպետիե ռոմանտիկի»
«3 տոլստյակա»
«Պրոֆեսորի բեզ պրոֆեսիի»
«Ռեմիքս»
«Բրավո»
«ԵԳՈՒ»
«Աչափնյակ»
«ԵրԵՍԻ»
«Սելխոզ»
«Գյումրիսկիե խոլոստյակի»
«Լյուդի վ բելոմ» և այլն: